Բեռլինը դեմ է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասին Մեյի առաջարկին

14:23   22 Սեպտեմբեր 2018    264

Գերմանիայի կառավարությունը Brexit-ի մասին բանակցություններում առավել կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ դեմ է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին` պահպանել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը միայն ապրանքների համար, սակայն բացառել ծառայությունների ոլորտը:

Այս մասին ասվում է Բունդեսթագի «կանաչների» խմբակցության հարցմանն ի պատասախան ԱԳՆ-ի հայտարարությունում, հաղորդել է Der Spiegel ամսագիրը:

Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ նման ազատ առեւտրի ռեժիմը «մրցակիցների առումով անհարմար վիճակի մեջ կդներ եվրոպական ընկերություններին»:

«Գերմանիայի կառավարությունը հստակ հասկացնում է, որ Brexit-ի վերաբերյալ Մեյի առաջարկն անընդունելի է», - ամսագիրը մեջբերում է եվրոպական հարցերով «կանաչների» խոսնակ Ֆրանցիսկա Բրանտերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները