ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային. VIDEO

14:32   22 Սեպտեմբեր 2018    199

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում Amtrak ընկերության ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային:

Ինչպեսհայտնում է ABC հեռուստաալիքը՝ բախման պահին գնացքում եղել է 71 ուղևոր: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել:

Դեպքի վայրում գնացքների և տրանսպորտային այլ միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ բախման հետևանքով վնասվել են տվյալ հատվածի կոնտակտային հաղորդալարերը:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները