ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը ՌԴ-ն ու Չինաստանն են. զեկույց

14:48   22 Սեպտեմբեր 2018    190

Փենսիլվանիայում ԱՄՆ ռազմական համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը զեկույց է պատրաստել տիեզերքում Միացյալ Նահանգների պոտենցիալ սպառնալիքների մասին, հայտնում է RT-ն:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են: Հեղինակները պնդում են, որ Մոսկվան ու Պեկինը ձգտում են ինտեգրել ռազմատիեզերական գործունեությունն իրենց համակցված ռազմական գործողություններին:

«Այս երկու պետությունները պնդում են, որ իրենց ռազմական ներուժի զարգացումը և հզոր բարձրտեխնոլոգիական և ինտեգրված պաշտպանության համակարգի ստեղծումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից աճող սպառնալիքի չեզոքացման համար»,- ասված է փաստաթղթում:

Զեկույցում ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներն են, քանի որ մտադիր են տիեզերքում հասնել ռազմական գերազանցության:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները