Կաթոլիկ հոգեւորականը մարտահրավեր է նետել կուսակրոնությանը

15:12   22 Սեպտեմբեր 2018    180

Շարունակվող սեռական բնույթի սկանդալների ֆոնին Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականը քննադատել է հոգեւոր ծառայողների կուսակրոնության կանոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ իր «Կուսակրոնության ողբերգությունը՝ կնոջ մահը» գրքում հոգեւորական Միխալ Լայչան կուսակրոնությունը անվանել է «թարախային վերք» եկեղեցու համար՝ հավելելով, որ կուսակրոնության կամավոր ընդունումն ու չընդունումը կարող է օգնել կանխել սեռական սկանդալները եկեղեցում։

Նրա կոչը կիսում են շատ հոգեւորականներ Իռլանդիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ–ում։ Շատերը հավանություն են տալիս պարտադիր կուսակրոնության դադարեցմանը՝ պնդելով, որ սա կարող է լուծել եկեղեցում սեռական բռնության խնդիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները