Չինաստանում մահապատժի են ենթարկել կնոջը և նրա երեք երեխաներին հրկիզած դայակին

15:47   22 Սեպտեմբեր 2018    161

Չինաստանում իրականացրել են Մո Հունցզինի`35-ամյա դայակի մահապատիժը, որը 2017-ին կանխամտածված կերպով բնակարան էր այրել:

Արդյունքում զոհվել են այնտեղ բնակվողը կինը և նրա երեք երեխաները: 2017-ի հունիսին Մո Հուանցզինը սկսել է դայակ աշխատել Լին Շենբինի և նրա կնոջ`Չժու Սյաոչժենի ընտանիքում`մոլախաղերի պատճառով կուտակած պարտքերը վճարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ կինը մտադիր էր տիրւհուց խոշոր գումար պարտք խնդրել, ուստի նրա դրական վերաբերմունքին արժանանալու համար Մո Հուանցզինը որոշեց հրդեհել բնակարանը և ինքն էլ մարել հրդեհը:

Սակայն հրդեհը խլել է կնոջ և նրա 6-9-ամյա երեք երեխաների կյանքը: «Սատանա Հուանցզինը վերջապես մահապատժի է ենթարկվել»,-համացանցում գրել է Լին Շենբինը՝ երեխաների հայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները