Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններից

18:32   22 Սեպտեմբեր 2018    125

ԱՄՆ-ի կողմից նոր տուգանային մաքսատուրքերի սահմանման հետ կապված՝ Չինաստանը վերջին րոպեին հրաժարվել է Վաշինգտոնի հետ առեւտրային բանակցությունների նոր փուլից:

Հաջորդ շաբաթ Չինաստանի վարչապետ Լյու Հեի՝ ԱՄՆ նախանշված այցը չեղարկվել է:

ԱՄՆ չի մեկնի նաեւ միջին օղակի չինական պատվիրակությունը, որը պետք է Վաշինգտոնում լիներ վարչապետի այցից առաջ,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ վարչակազմի աղբյուրերը պարբերականին հաղորդել են, որ առեւտրային բանակցությունների նոր ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն, սակայն ԱՄՆ-ն հույս ունի Չինաստանի հետ առեւտրային կոնֆլիկտի կարգավորման ուղիներ գտնել:

Օգոստոսին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ու Չինաստանը չկարողացան դիրքորոշումների մերձեցման հասնել: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր տուգանային մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները