ԱՄՆ իշխանությունները ցանկանում են ստուգել Google-ը և Facebook-ը

18:55   22 Սեպտեմբեր 2018    116

Սպիտակ տունը հակամենաշնորհային և իրավապահ մարմիններին պարտավորեցնող հրամանագիր է պատրաստել Google-ի և Facebook-ի գործունեությունները ստուգելու վերաբերյալ:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ հրամանագիրը դեռևս հաստատման նախնական փուլում է և դեռեւս մի շարք պետական մարմինների հավանությունը չի ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ հակամենաշնորհային մարմինները պետք է «ուշադիր ստուգեն` արդյոք որևէ առցանց հարթակ չի գործել հակամենաշնորհային օրենքի խախտմամբ »:

Որոշումը ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետական մարմինները պետք է տրամադրեն «առցանց հարթակների միջև մրցակցությունը պաշտպանելու» քայլերի ցանկը, ինչպես նաև կանխել ցանկացած աչառու վերաբերմունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները