Կանադայում «մարիխուանան գնահատողի» հաստիք է բացվել

19:04   22 Սեպտեմբեր 2018    101

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո AHLOT ընկերությունը, որը զբաղվում է այս բույսի վաճառքով, «կանաբիսը գնահատողի» հաստիք է բացել:

Պաշտոնի նկարագրությունը հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է Իզվեստիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աշխատակցի պարտականությունը կլինի ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնելը:

AHLOT-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «թմրանյութն օգտագործելը բավարար չէ» աշխատանք ընդունվելու համար, հարկավոր է հասկանալ դրա տեսակներից:

Հարկավոր է աշխատել ամսական ընդամենը 12 ժամ, յուրաքանչյուր ժամը 50 դոլարով կվարձադրվի:

Այս հաստիքի համար կանաբիսի վեց գիտակի կընտրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները