Պոմպեո. ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի ղեկավարության դեմ ճնշումն ավելացնել

19:12   22 Սեպտեմբեր 2018    117

Վաշինգթոնը մտադիր է մոտ ապագայում Վենեսուելայի ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկել:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծում եմ, մոտ օրերս դուք կտեսնեք Վենեսուելայի ղեկավարության վրա, որոնք գործում են ժողովրդի շահերի դեմ, ճնշումն ավելացնելու համար քայլերի շարք:

Մենք մտադիր ենք երաշխավորել, որ Վենեսուելայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կարծիքը», - ասել է Պոմպեոն:

Նա չի նշել, թե արդյոք խոսքը վենեսուելական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ մասին է և, մասնավորապես, այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները