Եղիսաբեթ II-ը ցավակցել է Վիետնամի ժողովրդին՝ նախագահի մահվան կապակցությամբ

19:45   22 Սեպտեմբեր 2018    121

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր ցավակցությունն է հայտնել Վիետնամի ժողովրդին՝ նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ։

Ուղերձը շաբաթ առավորյան հրապարակել է Բուքինհեմյան պալատի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ինձ շատ վշտացրեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանգի մահվան լուրը։ Նախագահը մեծ ներդրում ունեցավ Վիետնամի եւ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Խնդրում եմ՝ ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Մեծ Բրիտանիայի ժողովրդի կողմից»,- ասվում է փաստաթղթում։

Չան Դայ Կուանգը մահացել էր սեպտեմբերի 21-ին Հանոյի զինվորական հոսպիտալում՝ 62 տարեկան հասակում։ Նա նախագահ էր ընտրվել 2016թ․ ապրիլին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները