Մյունխենում բացվել է Օկտոբերֆեստ գարեջրի 185-րդ փառատոնը

20:04   22 Սեպտեմբեր 2018    130

Մյունխենում սեպտեմբերի 22-ին բացվել է ավանդական ամենամյա Օկտոբերֆեստ գարեջրի փառատոնը։

Քաղաքապետ Դիտեր Ռեյթերը երկու հարվածով բացել է առաջին տակառը՝ տալով աշխարհում ամենամեծ ժողովրդական տոնախմբության մեկնարկը։ Գարեջրի առաջին գավաթն, ըստ ավանդույթի, հրամցվել է Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարյուրավոր մարդիկ վաղ առավոտից սպասում էին փառատոնի բացմանը։

Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Կանխատեսումներով՝ փառատոնին կմասնակցի 6 միլիոն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները