ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը ՌԴ-ն ու Չինաստանն են

20:37   22 Սեպտեմբեր 2018    138

Փենսիլվանիայում ԱՄՆ ռազմական համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը զեկույց է պատրաստել տիեզերքում Միացյալ Նահանգների պոտենցիալ սպառնալիքների մասին:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են: Հեղինակները պնդում են, որ Մոսկվան ու Պեկինը ձգտում են ինտեգրել ռազմատիեզերական գործունեությունն իրենց համակցված ռազմական գործողություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս երկու պետությունները պնդում են, որ իրենց ռազմական ներուժի զարգացումը և հզոր բարձրտեխնոլոգիական և ինտեգրված պաշտպանության համակարգի ստեղծումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից աճող սպառնալիքի չեզոքացման համար»,- ասված է փաստաթղթում:

Զեկույցում ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներն են, քանի որ մտադիր են տիեզերքում հասնել ռազմական գերազանցության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները