Չինաստանի ԱԳՆ-ը, պատժամիջոցների հետ կապված, կանչել է ամերիկյան դեսպանին
20:57
22 Սեպտեմբեր 2018
128
Չինաստանի արտգործնախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ եւ Су-35 կործանիչներ գնելու համար պատժամիջոցների հետ կապված։
Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար ՉԺեն Ցեգուանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
Ամերիկյան դեսպանին բողոք կներկայացվի՝ իր երկրի կողմից պատժամիջոցների սահմանման համար։
Ցեգուանն ասել է, թե Վաշինգթոնը պատժամիջոցներով խախտել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը այդ երկու երկրների գործն է, եւ ԱՄՆ-ը միջամտելու իրավունք չունի։