Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:14   23 Սեպտեմբեր 2018    431

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական ուժային համակարգով մեքենաների արտադրությանը՝ հրաժարվելով դիզելային շարժիչներից:

Այդ մասին հայտարարել է ավտոբրենդի ղեկավար Օլիվեր Բլումեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա մանրամասնել է, որ դա տեղի է ունենալու 2019թ., իսկ մինչ այդ ընկերությունը կշարունակի հիբրիդային ու բենզինային շարժիչներով մեքենաների արտադրությունը:

Բլումեն հիշեցրել է, որ ավելի վաղ ընկերության շուրջ ծագած դիզելային սկանդալի հետևանքով Porsche-ի հեղինակությունը շատ է տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Porsche   2019  


Վերնագիրի այլ պիտակները