Վիետնամի փոխնախագահը Չան Դայ Կուանգի մահից հետո ստանձնել է երկրի ղեկավարումը

12:41   23 Սեպտեմբեր 2018    336

Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինը ստանձնել է երկրի ղեկավարումը անցած ուրբաթ մահացած երկրի նախագահ Չան Դայ Կուանգի փոխարեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կիրակի տարածված Ազգային ժողովի Մշտական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը, որը Վիետնամում օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է:

«Վիետնամի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինը»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դանգ Թհի Նգոկ Թհինը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ Ազգային ժողովը նոր նախագահ ընտրի: Չի հաղորդվում, թե դա երբ տեղի կունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիետնամ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները