Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդի երկու ռոբոտները իջեցվել են Ռյուգու աստղակերպի վրա - VİDEO

15:36   23 Սեպտեմբեր 2018    125

MINERVA-II 1-ի երկու ռոբոտներն իջեցվել են Ռյուգու աստղակերպի վրա, դրանք արձակվել էին ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Rover-1A եւ Rover-1B ռոբոտները, որոնք MINERVA-II 1-ի բաղկացուցիչն են, աշխարհում առաջին հետախույզ-ռոբոտներն են, որ հաջողությամբ իջեցվել են աստղակերպի մակերեւույթ եւ այնտեղ ինքնուրույն կտեղաշարժվեն ու լուսանկարներ կկատարեն:

Հոկտեմբերին նախատեսվում է աստղակերպի վրա իր՝ «Հայաբուսա-2» զոնդի վայրէջք իրականացնելու եւ բնահողի նմուշներ վերցնելու փորձը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները