«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

22:42   23 Սեպտեմբեր 2018    102

Ջոն Թուրմելը համարվում է աշխարհի ամենաանհաջողակ քաղաքական գործիչը, որը 1979թ. քաղաքականություն մուտք գործելուց հետո, մասնակցել է 95 ընտրության և որևէ մեկում հաղթանակ չի տարել:

Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ Կանադայի բնակիչը որոշել է բախտը փորձել 96-րդ անգամ՝ այս անգամ իր թեկնածությունն առաջադրելով Բրանտֆորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնում:

Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում համառ կանադացին պայքարել է ամենատարբեր պաշտոնների համար՝ քաղաքային խորհրդի անդամից մինչև խորհրդարանի անդամ: Նա հիմնականում հանդես է եկել որպես անկախ թեկնածու՝ տարբեր ընտրություններում հավաքելով նվազագույնը 11, առավելագույնը՝ 4.500 ձայն:

67-ամյա Թուրմելը, որին կանադական լրատվամիջոցները «քաղաքականության մեծագույն անհաջողակ» անունով են կնքել, ամենևին էլ չի վհատվում անհաջողություններից:
անց ռեսուրսների է այս ամենն անում, ամաչելու ոչինչ չկա»,-ասել է Թուրմելը, որը, ի դեպ, պրոֆեսիոնալ թղթախաղ խաղացող է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները