Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում

09:07   24 Սեպտեմբեր 2018    161

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2019 թվականի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում:

«Ես մտածում եմ իմ թեկնածությունն առաջադրել եվրոպական ընտրություններում: Բոլորն ինձ այդ մասին են խնդրում»,- հայտարարել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բերլուսկոնին նաև հավելել է, որ 25 տարի առաջ Իտալիան փրկվել է կոմունիստներից, սակայն բախվել է այլ լուրջ խնդիրների՝ անտեղյակության, անիրազեկության ու սոցիալական ատելության խթանման խնդրին, ուստի այժմ երկիրը կրկին փրկության կարիք ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլուսկոնի   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները