YPG-ը Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքն են. Էրդողան

09:12   24 Սեպտեմբեր 2018    171

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Սիրիայի ապագայի նկատմամբ ամենամեծ սպառնալիքը ծագում է Եփրատ գետից արևելք ընկած հատվածից, որը վերահսկում են YPG ահաբեկչական խմբավորումը:

Այս մասին նա հայտարարել է Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թուրքիայի առաջնորդն այդ շրջաններն «ահաբեկչական ճահիճ» է անվանել, որն ընդլայնվում է Անկարայի դաշնակիցների աջակցությամբ (ԱՄՆ):

«Ներկա դրությամբ Սիրիայի ապագայի նկատմամբ ամենամեծ սպառնալիքն ահաբեկչական ճահիճն է, որը զարգանում է Եփրատից արևելք՝ մեր որոշ դաշնակիցների հովանու ներքո»,-նշել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմից Սիրիայից և Թուրքիայից ավելի ոչ մի երկիր չի տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: YPG   Էրդողան   Թուրքա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները