Այս մասին նախագահը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել կիրակի երեկոյան (տեղական ժամանակով)՝ անմիջապես Նյու Յորք ժամանելուն պես, որտեղ երկուշաբթի կսկսվի ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանը:
«Գնում եմ Նյու Յորք: Այսօր երեկոյան կհանդիպեմ Ճապոնիայի վարչապետ Աբեի հետ, կխոսենք ռազմական ու առևտրային թեմաներից: Մենք այքնան շատ բան ենք արել Ճապոնիային օգնելու համար. կցանկանայինք տեսնել ավելի հավասար հարաբերություններ: Դա կհաջողվի»,- գրել է Թրամփը:
Մեկ այլ գրառման մեջ նախագահը հավելել է, որ Trump Tower-ում կայանալիք ընթրիքի ժամանակ մտադիր է շնորհավորել Սինձո Աբեին ընտրություններում «մեծ հաղթանակի» կապակցությամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ
Սինձո-Աբե