Երկուշաբթին Իրանում սգո օր է հայտարարվել

09:21   24 Սեպտեմբեր 2018    175

Իրանի կառավարությունը երկուշաբթին սգո օր է հայտարարել ՝ ի հիշատակ նախօրեին Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

Այս մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզիստան նահանգի խիզախ մարդկանց, ինչպես նաև միջադեպի հետևաքնով զոհվածների և տուժածների տառապյալ ընտանիքներին՝ նրանց հուղարկավորության օրը՝ սեպտեմբերի 24-ը ազգային սգո օր հայտարարելով»,- ասվում է հայտարարությունում:

«Իրանի կառավարությունը կոչ է անում բոլոր կառավարություններին, հատկապես հարևան երկրիների, հստակ, վճռական միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին դիմագրավելու համար, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել այս արյունահեղությանը կամ օժանդակել դրան», – ընդգծվում է կառավարության հաղորդագրությունում:

Իրանի Ահվազ քաղաքում շաբաթ առավոտյան՝ զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Զոհվել է 28 մարդ, ևս 60-ը վիրավորվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ահվազ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները