Չինաստանում կհրապարակեն տարաձայնությունների մասին փաստաթուղթը

09:54   24 Սեպտեմբեր 2018    181

Չինաստանի Պետական խորհուրդը կհրապարակի Միացյալ Նահանգների հետ շարունակվող երկկողմանի առեւտրային տարաձայնությունների մասին տեխնիկական փաստաթուղթը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուան»-ին, «Սպիտակ թուղթը» կպարունակի առեւտրային տարաձայնությունների «փաստեր եւ Չինաստանի դիրքորոշումը»:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ կմտնի Չինաստանից ԱՄՆ ներմուծվող 200 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների համար 10 տոկոսի մաքսատուրքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները