ԱՄՆ-ում Թրամփի պատճառով ռեստորանների ցանց է սնանկացել

10:22   24 Սեպտեմբեր 2018    165

Taylor Gourmet-ը փակում է ԱՄՆ-ում իր 17 ռեստորանների ցանցը, հաղորդում է Washingtonian-ը:

Ընկերության գործերին ծանոթ երեք մարդու խոսքով`վաճառքը սկսել է անկում ապրել, երբ 2017-ին ռեստորանների ցանցի սեփականատեր Քեյսի Փաթենը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ է հանդիպել:

«Հաջորդ օրը մեր վաճառքը 40 տոկոսով նվազեց: Եվ դրանից հետո չբարելավվեց»,-ասել է աղբյուրներից մեկը:

Թրամփի հետ հանդիպումից հետո այցելուները ռեստորանին բոյկոտ են հայտարարել:

Փաթենը հրաժարվում է խոստովանել, որ վաճառքը Թրամփի պատճառով է նվազել: Նրա կարծիքով` սնանկության պատճառը մրցակցությունն է, ճաշացանկում հաճախակի փոփոխությունները և հաստատությունների վարձակալության բարձր գները:

Երեկ Չիկագոյում գործող երկու ռեստորանի վերջին աշխատանքային օրն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները