ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի դեմ խոշոր արշավ սկսել. լրատվամիջոց

10:30   24 Սեպտեմբեր 2018    203

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է մի քանի շաբաթվա ընթացքում Չինաստանի դեմ խոշոր արշավ սկսել, հայտնում է Axios պորտալը:

Պորտալի աղբյուրների խոսքով՝ դրան կմասնակցեն ԱՄՆ նախագահի աշխատակազմը, արդարադատության, առեւտրի նախարարությունները եւ Պենտագոնը: ԱՄՆ նախագահի վարչակազմը ցանկանում է ամերիկյան մասնավոր եւ պետական հատվածի դեմ Չինաստանի թշնամական գործողությունների մասին նոր տեղեկություններ հրապարակել:

Դրանից բացի, Սպիտակ տան պաշտոնյաները կհայտարարեն այն մասին, որ Չինաստանն «ակտիվ մասնակցություն» ունի կիբեռհարձակումներին, ընտրություններին միջամտությանը եւ արդյունաբերական պատերազմ է վարում, այդ թվում՝ մտավոր սեփականության գողության միջոցով, հայտնել է Թրամփի աշխատակազմում աղբյուրը:

Սպիտակ տունը նաեւ տեղեկություններ կներկայացնի Չինաստանի դեմ իր դիրքորոշման օգտին: «Մենք ցույց կտանք, թե չինացիներին ինչպես են ներդրվել ԱՄՆ-ում, եւ ինչ կանենք դրան հակազդելու համար»,- ասել է պորտալի զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այս արշավի նախաձեռնողներն են ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները: Նրա խոսքով՝ նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ կիբեռհարձակումների հարցն ավելի հաճախակի է բարձրացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները