Մեծ Բրիտանիայի բանակը ողբալի վիճակում է. Daily Mail

10:46   24 Սեպտեմբեր 2018    205

Մեծ Բրիտանիան իր սուզանավերը Միջերկրական ծով չի ուղարկել՝ քիմիական զենքի օգտագործման պատճառով Սիրիայի կառավարական ուժերին հարվածելու համար:

Այս մասին գրում է Daily Mail պարբերականը`վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունում գտնվող աղբյուրին:

Նշվում է, որ տարեսկզբին վարչապետ Թերեզա Մեյը հրամայել է հարվածել Սիրիային, և բրիտանական ԶԼՄ-ները լուրեր ե տարածել, որ թևավոր հրթիռներով զինված սուզանավերը Միջերկրական ծով են ուղևորվում:

Սակայն իրականում Լոնդոնն այնտեղ ոչ մի միավոր տեխնիկա չի ուղարկել, քանի որ երկրի զինված ուժերը լայնածավալ արձագանքման համար անհրաժեշտ միջոցներ չունեն:

Ըստ պարբերականի`պաճառը պաշտպանական բյուջեի կրճատումն է: Թագավորական զինված ուժերը հազիվ թե ունակ են կատարել ՆԱՏՕ-ում ստանձնած ամենօրյա պարտավորվածություները, իսկ հնարավոր նոր սպառնալիքներին նախապատրաստվելու մասին խոսելն անգամ ավելորդ է:

Daily Mail-ը պնդում է, որ բրիտանական բանակին պակասում է ֆինանսավորումը և այն բավարար չափով նախապատրաստված չէ: Իսկ ռազմական հզորության կորուստը համաշխարհային ազդեցության կորստի կհանգեցնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները