Ղարաբաղյան բանակցությունները. Մամեդյարովը կհանդիպի Հայաստանի նախարարի հետ

10:57   24 Սեպտեմբեր 2018    291

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ կհանդիպեն սեպտեմբերի 26-ին՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Hayatsk.info-ն:

Հանդիպմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպմանը քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով   Մնացականյան  


Վերնագիրի այլ պիտակները