Իրանը ահաբեկչության կազմակերպիչներին «ջախջախիչ պատասխան» կտա

11:06   24 Սեպտեմբեր 2018    180

Իրանի հետախուզությունը Ախվազի ահաբեկչության կազմակերպիչներին «ջախջախիչ պատասխան» կտա:

Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին, հաղորդում է Tasnim-ը:

«Ահաբեկիչներն ու վարձկանները Խուզեստանից անմեղ մարդկանց արյունը թափեցին՝ այդպիսով փորձելով փոխհատուցել Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում իրենց տերերի հաջորդական պարտությունները», - ասել է նա:

Նախարարը շեշտել է, որ «սարսափելի հանցագործության» կազմակերպիչները պետք է իմանան, որ երկրի հետախուզական ուժերը ջանք չեն խնայի հարձակման մեղավորներին գտնելու եւ ջախջախիչ պատասխան տալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները