Չեխիայում փոթորկալի քամին առանց լույսի Է թողել 140 հազար ընտանիքների

11:26   24 Սեպտեմբեր 2018    168

Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով Էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Չեխական Էներգետիկական ձեռնարկություններ» ազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սոնյա Գոլինգերովան:

«Մենք 120 վթար ենք արձանագրել բարձրավոլտ Էլեկտրահաղորդման գծերում եւ հարյուրավոր վնասվածքներ՝ սպառողների Էլեկտրամատակարարման համակարգում,-նշել Է նա:-Դրանք պայմանավորված են սեպտեմբերի 23-ի երեկոյան հանրապետությունում մոլեգնած փոթորկալի քամիով: Առանց լույսի են մնացել մոտավորապես 140 հազար ընտանիքներ եւ առեւտրային օբյեկտներ»:

Առավել բարդ իրադրություն Է ստեղծվել Չեխիայի կենտրոնական, արեւմտյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում: Փոթորկալի քամին այնտեղ պոկել Է Էլեկտրահաղորդմանի գծերը, իսկ առանձին վայրերում տապալված են նաեւ դրանց փայտյա սյուները: Վթարների վերացման աշխատանքներին մասնակցում են «Չեխական Էներգետիկական ձեռնարկությունների» օպերատիվ նորոգման ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ: Նրանց աշխատանքը բարդացնում են անձրեւներն ու տեղատարափները երկրի տարածքի մեծ մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները