Պատմության մեջ առաջին լուսանկարներն են հրապարակվել աստղակերպի մակերեւույթից

11:34   24 Սեպտեմբեր 2018    177

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) լուսանկարներ Է հրապարակվել Ռյուգու աստղակերպի մակերեւույթից:

Լուսանկարներն ստացվել են այն բանից հետո, երբ ճապոնական երկու ռովերներ, որոնք արձակվել Էին «Հայաբուսա-2» զոնդից, պատմության մեջ առաջին անգամ վայրԷջք կատարեցին աստերոիդի մակերեւույթի վրա եւ կարողացան լուսանկարներ ուղարկել:

Ռովերները զոնդից անջատվել են սեպտեմբերի 21-ին: Ինչպես նշվում Է JAXA-ի կայքում, սարքերը գտնվում են աշխատանքային վիճակում: Ընդ որում՝ ռովերներից առնվազն մեկը շարունակում Է շարժվել աստղակերպի մակերեւույթի վրայով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները