Ինդոնեզացի երիտասարդը ողջ է մնացել բաց ծովում 49 օր դեգերելուց հետո

11:59   24 Սեպտեմբեր 2018    140

Ինդոնեզիայի 19-ամյա բնակիչ Ալդի Նովել Ադիլանգը ողջ է մնացել ձկնորսական նավով բաց ծովում 49 օր անցկացնելուց հետո, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ տղային փրկել է Պանամայի դրոշով նավն ու տուն վերադարձրել:

Տղայի հոր պատմելով՝ որդին ձկնորսական նավի վրա է աշխատում 16 տարեկանից:

Սակայն հուլիսին սկսված տեղատարափ անձրևները նավակը քշել են դեպի բաց ծով՝ ցամաքից 125 կմ հեռավորության վրա: Երիտասարդը մի քանի օրվա սնունդ է ունեցել ու հաջորդ օրերին ձուկ է որսացել ու դրանով բավարարվել: Հայտնի է, որ տղային հայտնաբերել են օգոստոսի 31-ին՝ Գուամի ափերի մոտ: «Ամեն անգամ, երբ Ալդին իր կողքով անցնող մեծ նավ էր տեսնում, հույս էր փայփայում, որ իրեն կփրկեն:

Այդ ընթացքում նրա կողքով 10 նավ է անցել, ու դրանցից ոչ մեկը կանգ չի առել: Ի վերջո, նրան նկատել է Պանամայի դրոշով նավն ու փրկել»,-գրում է աղբյուրը: Նշվում է, որ հուսահատության պահերին երիտասարդն անգամ որոշել է ինքնասպան լինել՝ նետվելով օվկիանոսը: Սակայն նա հիշել է ծնողների տված խորհուրդը՝ ցանկացած բարդ իրավիճակում աղոթել, ու որոշել է մի քիչ էլ սպասել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները