Իրանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորությունն է կատարվում

12:06   24 Սեպտեմբեր 2018    233

Իրանում Ախվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորությունն է կատարվում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ԻՌՆԱ»-ին, արարողությանը մասնակցում են Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, Առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սեյեդ Հասան Հաշեմին, Նպատակահարմարության ստուգման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթ-Փիշեխը եւ այլ պաշտոնատար անձինք:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ախվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ախվազ» ահաբեկչական խմբավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ախվազ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները