Մաասը պատմել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի մասին

12:19   24 Սեպտեմբեր 2018    208

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել Է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա:

Այդ մասին նա պատմել Է DPA գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մաասը նշել Է, որ ավելի վաղ կարեւոր հարցերի շուրջ կողմերի միջեւ անցկացվում Էին բազմաթիվ կոնսուլտացիաներ, իսկ որոշումներն ընդունվում Էին բոլոր մակարդակներով սերտ համաձայնեցմամբ:

«Այժմ մենք ԱՄՆ-ի առանձին որոշումների մասին իմանում ենք Twitter-ի միջոցով: Ինձ մոտ երբեմն այն տպավորությունն Է ստեղծվում, որ ԱՄՆ-ում Էլ մարդիկ Սպիտակ տան որոշումների մասին իմանում են Twitter-ի միջոցով: Դա փոխում Է համագործակցությունը»,-հայտարարել Է նախարարը:

Բացի այդ, նա հավելել Է, որ Եվրոպային հարկավոր Է ավելի վստահ գործել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եւ հարմարվել ընթացիկ իրողություններին: «Շատերը կարծում են, որ կարող են Թրամփից ավելի երկար նստել իրենց աթոռներին, բայց այդ դատողությունը սխալ Է:

Անդրատլանտյան հարաբերություններում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք չեն անհետանա նույնիսկ Թրամփից հետո, ուստի Գերմանիային եւ հատկապես Եվրոպային անհրաժեշտ Է դրանց հարմարվել ռազմավարական առումով»,-նշել Է Մաասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները