Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է «առեւտրային հալածանքի» համար

12:43   24 Սեպտեմբեր 2018    303

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ներկրման մաքսատուրքերի միջոցով «առեւտրային հալածանքի» եւ այլ պետություններին վախեցնելու մեջ՝ ստիպելով նրանց ենթարկվել Վաշինգթոնի կամքին:

Այս մասին հաղորդում է «Սինխուան»` վկայակոչելով երկու երկրների միջեւ առեւտրային տարաձայնությունների վերաբերյալ Չինաստանի Պետական խորհրդի կողմից հրապարակված տեխնիկական փաստաթղթին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը փորձում է այս հարցը լուծել հանուն երկու կողմերի ընդհանուր շահերի, սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը «հակասում է ինքն իրեն եւ անընդհատ մարտահրավեր է նետում Չինաստանին, ինչը հանգեցրել է վեճի էսկալացիայի արագացմանը:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ կմտնեն Չինաստանից 200 մլրդ դոլար արժողությամբ ներմուծվող ապրանքների համար 10 տոկոսի չափով մաքսատուրքրեը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները