ԱՄՆ-ում կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքը գետն է ընկել - Լուսանկարներ

13:24   24 Սեպտեմբեր 2018    228

ԱՄՆ Այովա նահանգում գետի վրայով անցնող փայտյա երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքն ընկել է գետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում՝ Էլթոն քաղաքի մոտակայքում:

Վթարի հետևանքով գնացքի մոտ 20 վագոն ջրում է հայտնվել: Նշվում է, որ գնացքը ավազ ու սոյայի յուղ էր տեղափոխում, ուստի վնասակար նյութերով ջրի թունավորման վտանգ չի սպառնում:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ կամրջի փլուզման ու գնացքի վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղներն են, որոնք վերջերս տեղի են ունեցել այդ տարածաշրջանում:




Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները