Siemens-ը պատրաստվում է Իրաքի էլեկտրական ցանցերի վերականգնման պայմանագիր կնքել

13:36   24 Սեպտեմբեր 2018    196

Siemens կոնցեռնը Իրաքի իշխանություններին առաջարկել է Իրաքի էլեկտրական ցանցերը վերականգնելու նախագիծ, որը նաեւ նախատեսում է էներգամատակարարման տեխնոլոգիաների տրամադրում։

Siemens-ի գլխավոր տնօրեն Ջո Քեզերն այսօր ժամանել է Բաղդադ փոխըմբռնման հուշագրի պայմանները քննարկելու համար։ Պոտենցիալ գործարքի ծավալը կարող է հասնել 9 մլրդ եվրոյի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոնցեռնը Իրաքին առաջարկել է մոտակա 4 տարում ավելացնել երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը 11ԳՎտ-ով, ստեղծել հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաեւ սատարել կոռուպցիայի դեմ պայքարն ու մասնագետներ պատրաստել։

Նախագիծն արդեն իսկ ստացել է կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը, որը անցնող շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի հետ՝ խորհուրդ տալով առաջարկվող նախագիծը քննարկել Siemens-ի ղեկավարի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Siemens   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները