Տեխասի բանտերից մեկն ուղարկված բանանի արկղերում շուրջ 18 մլն դոլարի թմրանյութ են հայտնաբերել

14:20   24 Սեպտեմբեր 2018    251

ԱՄՆ Տեխաս նահանգի բանտերից մեկն ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլար արժողությամբ կոկային է հայտնաբերվել:

Այս մասին հաղորդում է The Guardian-ը`վկայակոչելով նահանգի քրեական արդարադատության վարչությունը:

Նշվում է, որ բանտի աշխատակիցները տարօրինակ են համարել որոշ արկղեր: Ուստի նրանք որոշել են բացել դրանք:

Ի զարմանս բոլորի` բանանների տակ խոշոր քանակությամբ թմրանյութ է թաքցված եղել:

Բանանի 45 արկղում կոկայինի 540 փաթեթ է հայտնաբերվել: Դրանց ընդհանուր արժեքը 17.820.000 դոլար է:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները