Մերկելը զղջացել է սեփական սխալների համար. Die Welt

14:38   24 Սեպտեմբեր 2018    256

ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ զղջում է երկրի հակահետախուզությունը ղեկավարող Հանս–Գեորգ Մաասենի հետ կապված իրավիճակի համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Die Welt-ը։

Կանցլերը խոստովանել է, որ Մաասենի հետ կապված իրավիճակում ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվել։ Չնայած այն հանգամանքին, որ նա քիչ էր մնում երկրի կառավարությանը ճգնաժամի հասցներ, նրան պատրաստվում էին ՆԳՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակել, ինչը աշխատավարձի բարձրացում էր նշանակում։

«Ես շատ եմ զղջում, որ նման բան կարող էր տեղի ունենալ»,– ասել է Մերկելը։

Նշվում է, որ նրա նշանակման որոշումը փոփոխվել է. Մաասենը եվրոպական և միջազգային հարցերով ՆԳՆ հատուկ լիազոր ներկայացուցիչն է լինելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները