Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

14:55   24 Սեպտեմբեր 2018    205

Իսպանիայի Փրկարար ծառայությունը հանգստյան օրերի ընթացքում երկրի ափերի մոտ հայտնաբերել է ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ, որոնք փորձում էին ռետինե նավակներով հասնել Իսպանիա, հայտնում է Փրկարար ծառայության պաշտոնական թվիթերյան էջը:

Հաղորդվում է, որ շաբաթ օրվա ընթացքում փրկարարները 10 նավակ են հայտնաբերել Անդալուսիայի ափերին: Ընդհանուր առմամբ՝ նավակներում եղել է 381 մարդ: Եվս մի նավակ, որում եղել է 12 մարդ, հայտնաբերվել է Բալեարյան կղզիների մոտակայքում:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ ևս երկու նավակ հայտնաբերվել է կիրակի օրվա ընթացքում՝ Ալբորան ծովում: Նավակներում եղել է 117 մարդ, որոնք տեղափոխվել են Մալագա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները