Մալդիվների նախագահն ընդունել է իր պարտությունն ընտրություններում

15:07   24 Սեպտեմբեր 2018    244

Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել Է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:

Այդ մասին հայտնել Է AFP գործակալությունը:

«Ես ընդունել եմ երեկվա (ընտրությունների) արդյունքները»,-գործակալությունը մեջբերում Է պետության գործող ղեկավարի ելույթը հեռուստատեսությամբ: «Ես կապահովեմ իշխանական լիազորությունների սահուն փոխանցումը»,-հավելել Է Աբդուլա Յամինը, որն իշխանության Էր եկել 2013 թվականին:

Ավելի վաղ Մալդիվների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Էր, որ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցության թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը հաղթել Է ընտրություններում: AFP-ն ներկայացրել Է նախնական տվյալները, որոնց համաձայն, Սոլիհն ստացել Է ձայների 58,3 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալդիվ  


Վերնագիրի այլ պիտակները