Եվրահանձնաժողովը Լեհաստանին դատի է տալիս երկրում դատական համակարգի բարեփոխման պատճառով

16:21   24 Սեպտեմբեր 2018    191

Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Լեհաստանի իշխանության դեմ ԵՄ-ի Դատարան գանգատ ներկայացնել երկրում անցկացված դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ, ասված է ԵՀ-ի համյտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում:

«Այսօր Եվրահանձնաժողովը որոշեց Լեհաստանի դեմ հայց ներկայացնել ԵՄ-ի դատարան՝ Գերագույն դատարանի մասին լեհական նոր օրենքին համապատասխան դատական մարմինների անկախության սկզբունքի խախտման կապակցությամբ և խնդրել դատարանին՝ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ նա որոշում չի կայացրել այդ գործով», - նշվում է հայտարարության մեջ:

ԵՀ-ն ընդգծում Է, որ «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքն անհամատեղելի է ԵՄ-ի օրենսդրության հետ, քանի որ այն խախտում է դատական մարմինների անկախության սկզբունքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները