Վրաստանի ԿԸՀ-ն նախագահի 25 թեկնածուի է գրանցել

16:42   24 Սեպտեմբեր 2018    231

Վրաստանի նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը ավարտվել է. երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 46 դիմորդներից գրանցել է 25 թեկնածուի, ովքեր ցանկությունն են հայտնել մասնակցել հոկտեմբերի 28-ին կայանալիք ընտրություններին:

Այս մասին հաղորդել է ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

25 թեկնածուներից 19-ը ներկայացված են քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 6-ը` նախաձեռնողական խմբերի: Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստանալու համար յուրաքանչյուր նախագահի թեկնածու պետք է ներկայացնի առնվազն 25 հազար 923 ընտրողների ստորագրություն:

«Օրենքի համաձայն գրանցված նախագահի թեկնածուն իրավունք ունի ոչ ուշ, քան ընտրություններից 12 օր առաջ` ներառյալ հոկտեմբերի 16-ը, ԿԸՀ գրավոր դիմում ներկայացնել եւ հրաժարվել իր թեկնածությունից: Այս ժամկետի ավարտից հետո բոլոր թեկնածուները կներառվեն քվեաթերթիկներում», - հայտարարել է Միկելաձեն:

ԿԸՀ գրանցվելու համար դիմել է ընդհանուր առմամբ 46 սուբյեկտ: Նրանցից 26-ը նախաձեռնողական խմբերի, 20-ը՝ քաղաքական կուսակցությունների կողմից: Նախագահական ընտրություններին մասնակցելու 21 թեկնածուների մերժումը կապված է եղել տարբեր իրավական հիմքերի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները