ԻՀՊԿ-ի գեներալը Ահվազի ահաբկեչության համար մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Ս. Արաբիային

17:07   24 Սեպտեմբեր 2018    403

Իրանը կոշտ ու կործանարար պատասխան կտա Ահվազ քաղաքում տեղի ունեցած հարձակմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

Խոսելով ահաբեկչության զոհերի հուղարկավորության ժամանակ՝ Սալամին խոստացել է իրանական ազգին, որ ահաբեկչական հարձակումների հովանավորներն ու կատարողները այնպիսի «կործանարար» արձագանք կստանան, որը նրանց կստիպի ափսոսալ:

Այս հանցագործության մեջ նա մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ 1980-ականներին ութամյա պատերազմին դիմակայող Խուզեստանի ժողովրդին չի կարելի վախեցնել ահաբեկչական հարձակում կատարած «չորս մոծակներով»:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները