Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել

19:53   24 Սեպտեմբեր 2018    129

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը շարունակում է անկում ապրել։

Սեպտեմբեր ամսին արված հարցումները ցույց են տվել, որ Մակրոնին հավանության են արժանացնում Ֆրանսիացիների միայն 29 տոկոսը, որը ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ժամկետում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մակրոնի վարկանիշը հուլիսին 39 տոկոս էր, որը օգոստոսին դարձավ 34։
Մակրոնի վարկաիշի անկման վրա ազդեցություն ունեցան կառավարությունից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հեռանալը, թիկնապահի հետ կապված սկանդալը, ինչպես նաև աշխատանքային ռեֆորները։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները