Windows օպերացիոն համակարգում խոցելիություն է հայտնաբերվել

18:54   24 Սեպտեմբեր 2018    116

Կիբերանվտանգութամբ զբաղվող Zero Day Initiative ընկերության փորձագետները Microsoft-ում խոցելիություն են հայտնաբերել, որը չորս ամսվա ընթացքում մշակողները չեն հասցրել ուղղել:

Այս մասին փորձագետները հայտնել են իրեն բլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետներն ընկերությանը 120 օր ժամանակ են տվել՝ Microsoft-ի JET Database Engine տվյալների բազայում խոցելիությունը վերացնելու համար:

Այն չարագործներին թույլ է տալիս հեռակա ծածկագիր մուտքագրել, իսկ հետո համակարգչում վիրուս ներբեռնել: Բավական է, որ օգտատերը բացի ցանցահենների ստեղծած ֆայլը` JET ձևաչափով, և վիրուսը կներբեռնվի:

Խոցելիությունը հայտնաբերվել է Windows 7-ում, սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները վտանգված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Windows  


Վերնագիրի այլ պիտակները