Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հուղարկավորման պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Այդ օրերին երկրում խոնարհված կլինեն ազգային դրոշները, կդադարեցվեն ժամանցային բոլոր միջոցառումները, իսկ հեռուստաալիքները, ռադիոկայանները եւ մշակութային հաստատությունները համապատասխան փոփոխություններ կմտցնեն իրենց ծրագրերում:
Սեպտեմբերի 26-ին նախագահի աճյունն ամփոփող դագաղը կդրվի ազգային պաշտպանության նախարարության Պետական սգո սրահում, որտեղ ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ին) կսկսվի հրաժեշտի արարողությունը:
Քաղաքական գործչի հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին նրա հայրենի Կիմշոն գավառում, որը գտնվում Է Նինբին հյուսիսային նահանգում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, սեպտեմբերի 21-ին 61 տարեկան հասակում Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ: Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ Էր դարձել 2016 թվականին:
Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ երկրի նախագահի պարտականությունները դրված են 59-ամյա փոխնախագահ Դանգ Տհի Իգոկ Տհինի վրա: Նա Վիետնամի պատմության առաջին կինն Է դարձել պետության ղեկավարի պաշտոնում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ
Վիետնամ