Նորվեգիայում լրտեսության կասկածանքով ռուսաստանցի է ձերբակալվել

19:16   24 Սեպտեմբեր 2018    195

Նորվեգիայի հակահետախազությունը Օսլոյի օդանավակայանում լրտեսության կասկածանքով Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել:

Այս տեղեկությունը հաստատել է Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը` կատարվածը «անհեթեթություն և մտացածին քայլ» անվանելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորվեգական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է Օսլոյի օդանավակայանում սեպտեմբերի 21-ին: Նրան մեղադրում են լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Ձերբակալությանը նախորդող օրերին ռուսաստանցին Օսլոյում մասնակցում էր տվյալների թվայնացմանը նվիրված համաժողովին, որի ընթացքում, ըստ նորվեգական կողմի, նրա պահվածքը կասկածելի է թվացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները