Թրամփը, չնայած նոր մեղադրանքներին, աջակցություն է հայտնել Գերագույն դատարանի թեկնածուին

20:15   24 Սեպտեմբեր 2018    124

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է աջակցել ԱՄՆ Գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Քավնոյին՝ չնայած 30 տարի առաջ կատարված սեռական ոտնձգությունների մասին նրա դեմ առաջադրված նոր մեղադրանքներին։

Այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է Նյու Յորքում, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ ԳԱ նստաշրջանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա ամենաանարդար եւ անազնիվ բանն է, որ կարող է տեղի ունենալ Գերագույն դատարանի թեկնածուի հետ», - ասել է նախագահը՝ հավելելով, որ ինքը աջակցում է Քավնոյին, իսկ նրա դեմ մեղադրանքները ավելի քան 30 տարվա պատմություն ունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները