Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում

20:28   24 Սեպտեմբեր 2018    344

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի օդանավակայանում տեսանյութով նկարահանել են Air France ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի վտանգավոր վայրէջքի փորձը, տեղեկացնում է ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը փորձում վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում։ Տեսանյութը YouTube-ում մի քանի օրվա ընթացքում արդեն դիտվել է ավելի քան 320 000 անգամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսանյութի հեղինակը ականատես Ջերեմի Ջոնսն է։ Նա պատմել է, որ ինքնաթիռն ուժեղ տատանվում էր օդանավակայանին մոտենալու ընթացքում և հակառակ կողմ էր թեքում։ Արդյունքում օդանավը չի կարողացել վայրէջք կատարել և ստիպված է եղել բարձրություն հավաքել։

Հաղորդվում է, որ այդ օրը քամու ուժգնությունը եղել է վայրկյանում 19,5 մետր։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Airbus  


Վերնագիրի այլ պիտակները