Բրիտանական լեյբորիստները Brexit-ի վերաբերյալ կրկնակի հանրաքվեի կողմնակից են

20:34   24 Սեպտեմբեր 2018    136

Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն այս շաբաթ կքվեարկի ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնելու հնարավորության համար, եթե վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանից հավանություն չստանա Brexit-ին վերաբերող իր ծրագրի վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ ԵՄ-ն մերժեց Մեյի ծրագիրը, դաշինքից Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունների արդյունքներն ավելի անորոշ դարձան՝ ամրացնելով «ապահարզանի» հակառակորդների դիրքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լեյբորիստների առաջնորդ Ջերոմի Քորբին չի շտապում աջակցել կրկնակի հանրաքվեի անցկացման կոչերին, սակայն կուսակցությունը եկավ համաձայնության, ինչը հանգստացրեց կրկին հանրաքվե անցկացնելու կողմնակիցներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները