Նա նշել է, որ հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ, ում ինքն անցյալ տարի անվանել էր «հրթիռ-մարդ» բավական լավացել են, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Երեւում է՝ շուտով երկրորդ գագաթաժողովը կլինի։ Ինչպես գիտեք, Կիմ Չեն Ընը նամակ է գրել ինձ , հիանալի է՝ նամակ, եւ խնդրել է երկրորդ հանդիպման մասին, եւ մենք դա կանենք», - ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն մշակում է առաջիկա հանդիպման մանրամասները։
Թրամփը նաեւ հիշեցրել է, թե որքան վտանգավոր էր իրավիճակն աշխարհում, քանի դեռ ինքը Հյուսիսային Կորեային չեր սպառնացել «իսպառ ոչնչացնել», եթե չդադարեցնի սպառնալիքները ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հանդեպ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ
ԱՄՆ
Թրամփ